«Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին իր ակումբը 777 Partners ներդրումային ընկերությանը վաճառելու շեմին է:
Մոշիրին երկար ժամանակ գնորդ է փնտրում «Էվերթոնի» համար, որում նա ներդրել է ավելի քան 750 միլիոն ֆունտ ստերլինգ սկսած 2016 թվականից, երբ առաջին անգամ բաժնետոմսեր գնեց «իրիսների» ակումբում:
Օգոստոսին Մոշիրիի գործարքը ամերիկյան MSP Sports Capital ընկերության հետ ձախողվեց, բայց Ֆարհադը կարողացավ գտնել մեկ այլ շահագրգիռ ներդրողի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 777 Partners-ը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Մայամիում, դեռ չի ավարտել գործարքը, սակայն փոխզիջումը մոտ է։
«Էվերթոնը» այժմ Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 18-րդ տեղը՝ նոր մրցաշրջանի առաջին չորս խաղերում վաստակելով ընդամենը մեկ միավոր: Նախորդ երկու մրցաշրջաններում «իրիսները» պայքարում էին գոյատևման համար:
Ավելացնենք, որ «Էվերթոնը» նույնպես հետաքննության է ենթարկվում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար։ Մերսիսայդյան ակումբի գործը քննում է ԱՊԼ-ի անկախ հանձնաժողովը։