«Էվերթոնը» պատրաստ է «Արսենալի» հետ պայքարել «Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսին ձեռք բերելու համար, հայտնում է Daily Mirror-ը:
Մի քանի շաբաթ առաջ մամուլը հայտնեց, որ 28-ամյա ուելսցու տեղափոխությունն «Էմիրեյթս» գրեթե որոշված է: Անգամ գումարի չափն էր նշվում, որը «կարապները» կստանան իրենց ավագի դիմաց. 8 մլն ֆունտ:
Սակայն Ուիլյամսին ձեռք բերելու մեջ շահագրգռված են ոչ միայն «զինագործները»: Աղբյուրի համաձայն, «Էվերթոնի» նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կրկին ցանկանում է աշխատել Էշլիի հետ, ում հենց ինքն է 5 տարի առաջ բերել «Սուոնսի»:
Հավելենք, որ պաշտպանը նաև հետաքրքրում է իտալական «Նապոլիին», որի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը տպավորված էր Ուիլյամսի խաղով, երբ ժամանակավոր մարզում էր «Չելսին»: