«Էվերթոնը» հունվարին պետք է կազմակերպի իր աստղերի վաճառքը, եթե ակումբի վաճառքն արգելափակվի Պրեմիեր լիգայի կողմից։
Սեպտեմբերի կեսերին «Էվերթոնը» հայտարարեց, որ ակումբի ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրին համաձայնել է վաճառել իր բաժնետոմսերի 94 տոկոսը 777 Partners ամերիկյան ներդրումային հիմնադրամին։
Բանն այն է, որ գործարքը դեռևս սպասում է Պրեմիեր լիգայի թույլտվությանը, և անգլիական ֆուտբոլի պաշտոնյաները որոշ կասկածներ ունեն 777 Partners-ի վերաբերյալ, որը քննադատության է արժանացել իր մյուս ակումբները, ինչպիսիք են «Ստանդարտ Լիեժը» և«Բեռլինի Հերտան» կառավարելու համար:
«Էվերթոնը» կանխիկ գումարի խիստ կարիք ունի, և քանի դեռ Պրեմիեր լիգան թույլ չի տա 777 Partners-ին գնել մերսիսայդյան ակումբը, «իրիսները» ստիպված կլինեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառքի հանել իրենց առաջատար խաղացողներին, ինչպիսիք են դարպասապահ Ջորդան Փիքֆորդը և կիսապաշտպան Ամադու Օնանան:
Դեռևս մարտին «Էվերթոնը» հայտնեց հինգերորդ անընդմեջ անեկամտաբեր մրցաշրջանի մասին: «Իրիսների» ընդհանուր դեֆիցիտը այս ժամանակահատվածում կազմել է 430 մլն ֆունտ։
Հաջորդ ամիս «Էվերթոնը» կներկայանա անկախ հանձնաժողովի առջև, որը կքննարկի «իրիսների» կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հնարավոր խախտումները, որոնք կարող են հետագա խնդիրներ առաջացնել ակումբի համար: