«Էվերթոնը» «Մոնակոյի» հետ բանակցում է հարձակվող Լասինա Տրաորեին վարձակալելու համար: Այս մասին հաղորդում է Liverpool Echo-ն:
Մերսիսայդյան ակումբը 23-ամյա Տրաորեին վարձակալել էր հունվարից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը: «Գուդիսոն Պարկում» իվուարցի հարձակվողն ավելի շատ բուժվեց, քան խաղաց և աչքի ընկավ միայն մեկ խփած գոլով:
Սակայն «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կրկին ցանկանում է իր թիմում տեսնել Տրաորեին: Ինչպես հաղորդվում է, անձամբ Լասինան դեմ չէ այդ տրանսֆերին:
Աղբյուրի համաձայն, «Էվերթոնի» ղեկավարությունը դրական է գնահատում Տրաորեին երկրորդ անգամ վարձակալելու իրենց շանսերը: