«Էվերթոնը» պատրաստվում է հրապարակել 2022/23 մրցաշրջանի ֆինանսական արդյունքները, ինչը կարող է նոր պատժամիջոցների հանգեցնել Գուդիսոն Պարկը ներկայացնող ակումբին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովը հայտարարեց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար «Էվերթոնից» 10 միավոր հանելու որոշման մասին։
«Էվերթոնը» ենթարկվել է նման խիստ պատժի երեք տարվա ընթացքում կորուստների թույլատրելի սահմանը գերազանցելու համար։ Սպասվում է, որ «իրիսներն իրենց բողոքարկումը կներկայացնեն ուրբաթ օրը:
Միևնույն ժամանակ, մոտենում է դեկտեմբերի 31-ը, և «Էվերթոնը» պարտավոր է մինչև այդ ամսաթիվը ներկայացնել իր նախորդ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունները:
Ըստ The Times-ի՝ «Էվերթոնի» ղեկավարները մտավախություններ ունեն, որ կարող են հետագա դժվարությունների մեջ հայտնվել, եթե Պրեմիեր լիգան հավատարիմ մնա իր որդեգրած քաղաքականությունը:
Եթե պարզվի, որ «Էվերթոնը» խախտումներ է թույլ տվել, ապա այս անգամ վերանայման գործընթացը արագ կլինի, և դատավճիռը կկայացվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Այսպիսով, «Էվերթոնից» լրացուցիչ միավորներ կարող են հանվել, ինչը միայն կմեծացնի մերսիսայդյան ակումբի անկման հավանականությունը: