«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կազմել է ձմեռային տրանսֆերային պատուհանի համար նախատեսված ձեռքբերումների կարճ ցուցակը։
Այս պահին «Էվերթոնը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում միայն 17-րդն է՝ անկման գոտուց առաջ լինելով ընդամենը մեկ միավոր:
Չնայած ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումներին, Լեմպարդը ցանկանում է թարմացումներ ստանալ հունվարին, և «Գուդիսոն Պարկում» վստահություն կա, որ համապատասխան խաղացողները ձեռք կբերվեն:
Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն էքսկլուզիվ թողարկման մեջ, Լեմպարդը նախատեսում է շարունակել օգտագործել 4-3-3 դասավորությունը, և առաջին հերթին Ֆրենկին անհրաժեշտ են նորեկներ առաջնագծում:
Լեմպարդը հույս ունի հունվարին բերել մեկից ավելի հարձակվողական խաղացողների, ինչը, անկասկած, կօգնի թիմին, որն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 15 խաղում խփել է ընդամենը 11 գոլ:
Կոնկրետ անունները «իրիսների» շորթ ցուցակում ներառվում են «Այաքսի» կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսը և «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը: