«Էվերթոնի» երկրպագուները միջամտել են «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպմանը՝ ընդդիմանալով Պրեմիեր լիգայի կողմից՝ իրենց ակումբի միավորները 10-ով պակասեցնելու որոշմանը։
Սպասվում է, որ «Էվերթոնի»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կիրակի կայանալիք խաղից առաջ մերսիսայդյան ակումբի երկրպագուները զանգվածային բողոքի ակցիա կանցկացնեն և իրենց անհամաձայնությունը կհայտնեն ԱՊԼ-ի անկախ հանձնաժողովի՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման գործով վճռի հետ։
Այնուամենայնիվ, «Էվերթոնի» երկրպագուները շաբաթ օրը սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել՝ օգտագործելով ինքնաթիռ՝ «Պրեմիեր լիգա = կոռուպցիա» մակագրությամբ դրոշակը ցուցադրելով Էթիհադի վերևում:
Ինչպես «Էվերթոնը», «Սիթին» նույնպես մեղադրվում է Պրեմիեր լիգայի կողմից ՖՖՓ-ի կանոնները խախտելու մեջ և միանգամից 115 հոդվածներով: Այնուամենայնիվ, «քաղաքացիների» գործի քննարկումը ակնկալվում է, որ կձգձգվի մի քանի տարի և պարտադիր չէ, որ հանգեցնի Էթիհադը ներկայացնող ակումբի համար որևէ շոշափելի պատժամիջոցների: