Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։
«Գուդիսոն Պարկում» լարված և մրցակցային խաղ ստացվեց, որն ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Լոնդոնյան ակումբի սան Ահարոն Լենոնի գոլից հետ առաջին խաղակեսի վերջին րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Դելե Ալին։
Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց և «Տոտտենհեմը» կշարունակի պահպանել տեղը լավագույն քառյակում։
Գոլեր․ Լենոն՝ 22ր, Ալի՝ 45ր։