Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում: «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունեց 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»:
Խաղի արդեն 2-րդ րոպեին «իրիսկաները» հաշվի մեջ առաջ անցան` 1:0: Գոլի հեղինակ դարձավ Սթիվեն Պիենարը: «Չելսիին» հաշիվը հավասարեցնելու համար պահանջվեց 40 րոպե: «Ազնվականների» վետերան Ֆրենկ Լեմպարդը խփեց ընթացիկ առաջնության իր 5-րդ գնդակը` 1:1:
Երկրորդ խաղակեսում միակ գոլը իր հաշվին գրանցեց Ֆրենկ Լեմպարդը` դառնալով դուբլի հեղինակ` 1:2:
Այս հաղթանակից հետո Ռաֆայել Բենիտեսի սաները մրցաշարային աղյուսակում բարձրացան 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Պիենար՝ 2ր, Լեմպարդ՝ 42ր, 72ր