Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Չելսիի» մրցակիցը 12-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։
Մերսիսայդյան ակումբը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «ազնվականների» դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Ռիչարլիսոնը և Գիլֆի Սիգուրդսոնը։
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը»՝ վաստակած 40 միավորով մեկ հորիզոնական բարելավեց իր դիրքը։
Գոլեր․ Ռիչարլիսոն՝ 49ր, Սիգուրդսոն՝ 72ր։