Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Էվերթոնը» հյուրընկալել էր աղյուսակի հետնապահ «Լեսթեր Սիթիին»:
Գուդիսոն Պարկում» գրանցվեց մարտական ոչ ոքի: Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց Սթիվեն Նեյսմիթը, որից ընդամենը 6 րոպե հետո Դեյվիդ Նյուջենտը վերականգնեց հաշվի հավասարությունը: 70-րդ րոպեին Էստեբան Կամբիասոն առաջ մղեց «աղվեսներին», իսկ խաղավարտից 2 րոպե առաջ հաշիվը դարձավ 2:2:
Գոլեր. Նեյսմիթ՝ 57ր, Նյուջենտ՝ 63ր, Կամբիասո՝ 70ր, Ափսոն՝ 88ր (ինքն.):