Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 5-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»:
Չեմպիոնական պայքարում գտնվող «քաղաքայինները» գոլառատ խաղում կարողացան դժվարին հաղթանակ տանել մերսիսայդյան ակումբի նկատմամբ: Առաջինը հաջողության հասավ «Էվերթոնը», սակայն դաշտի տերերն ընդմիջմանը գնացին պարտվողի կարգավիճակով: Դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:
Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գնդակներով փոխանակվեցին, ինչն էլ ապահովեց «Սիթիի» հաղթանակը: Այս խաղից հետո Մանուել Պելեգրինիի սաները՝ վաստակած 80 միավորով նվազագույնը մեկ օր կգլխավորեն մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Բարքլի՝11ր, Ագուերո՝ 22, Ջեկո՝ 43ր, 48ր, Լուկակու՝ 65ր: