Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի վերջին խաղում միմյանց հանդիպեցին «Էվերթոնը» և «Նյուքասլ Յունայթեդը»:
«Գուդիսոն Պարկում» ֆուտբոլասերները երկու տարբեր խաղակեսերի ականատես եղան: Առաջին խաղակեսում վստահ էին գործում մերսիսայդցիները, ովքեր 3 գնդակ ուղարկեցին Թիմ Կռուլի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ «Էվերթոնում» վարձավճարով հանդես եկող Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ «կաչաղակների» դարպասը գրավեց Ռոս Բարքլին:
Երկրորդ խաղակեսում ավելի լավ ին գործում հյուրերը, սակայն նրանց հաջողվեց միայն հաշվի տարբերությունը հասցնել նվազագույնի: Գոլերի հեղինակ դարձան Յոհան Կաբայեն և Ռոիկ Լեմին:
«Էվերթոնը» հաղթեց 3:2 հաշվով և բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլեր․ Լուկակու՝ 5ր, 37, Բարքլի՝ 25ր, Կաբայե՝ 51ր, Ռեմի՝ 89ր: