«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բացատրել է, թե ինչու էր Լյուկ Շոուն խաղում կենտրոնական պաշտպանի դիրքում «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում:
Շոուն օգնեց «Յունայթեդին» հաղթել 3:0 հաշվով նախորդ տուրում՝ չխաղալով իր սովորական ձախ պաշտպանի դիրքում, այլ դիրքավորվել էր Ռաֆայել Վարանի հետ կենտրոնական պաշտպանությունում:
Ըստ Էրիկ Տեն Հագի՝ ինքը՝ Լյուկը, ինքնակամ է որոշել օգնել թիմին,որը բախվել է կենտրոնական պաշտպանների պակասի հետ:
«Նա ինքն է կամավոր հանդես եկել որպես կենտրոնական պաշտպան անցյալ տուրում: Սեզոնի այս պահին մենք պետք է լուծումներ փնտրենք այս դիրքում, և դա այն է, ինչ մենք անում ենք»:
«Մենք փորձառու խաղացողներ ունենք, և նրանք գիտեն՝ ինչ անել,»- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։