«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը շնորհակալություն է հայտնել դարպասապահ Դավիդ Դե Խեային։
Շաբաթ օրը Դե Խեան հայտարարեց, որ «Յունայթեդի» հետ պայմանագիրը, որն ավարտվել էր հունիսի վերջին, չի երկարաձգի։ Այսպիսով, Դավիդը ակումբում 12 տարի աշխատելուց հետո հեռանում է Օլդ Թրաֆորդից ազատ գործակալի կարգավիճակով։
Անցած մրցաշրջանում Դե Խեան նվաճեց Պրեմիեր լիգայի «Ոսկե ձեռնոցը» և օգնեց «Յունայթեդին» նվաճել Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր, և Տեն Հագը անչափ շնորհակալ է 32 ամյա իսպանացուց իրեն օգնելու համար:
«Այս մակարդակին հասնելու և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առնվազն մեկ հանդիպում անցկացնելու համար մեծ հմտություն և բնավորություն է պահանջվում: Եվ դա անելը 545 անգամ 12 տարվա ընթացքում առանձնահատուկ նվաճում է, հատկապես դարպասապահի համար, որտեղ դու միշտ ուշադրության կենտրոնում ես»։
«Այն, որ երկրպագուներն ու խաղացողները միասին չորս անգամ քվեարկել են նրան ճանաչելով տարվա լավագույն խաղացող, խոսում է նրա խաղի որակի մասին, և նա հավերժ կմնա որպես ակումբի պատմության լավագույն դարպասապահներից մեկը»:
«Ես անձամբ երախտապարտ եմ նրան նախորդ մրցաշրջանում անցկացրած 25 խաղերի համար, որոնցում նա կարողացավ անառիկ պահել թիմի դարպասները, և ընդհանրապես՝ խաղադաշտում նրա նվիրվածության համար: Բոլոր խաղացողներն ու անձնակազմը նրան լավագույնն են մաղթում իր ապագայում»,- ասել է Տեն Հագը «Յունայթեդի» պաշտոնական կայքին։