«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը աճուկի վնասվածք ստանալուց հետո վերադարձել է մարզումներին։
Այս վնասվածքի պատճառով Հոլանդը չկարողացավ պատասխանել Նորվեգիայի հավաքական հրավերին և չմասնակցեց «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը միջազգային ընդմիջումից անմիջապես հետո։
Այնուամենայնիվ, այժմ Daily Mail-ը հայտնում է, որ 22 ամյա հարձակվողը, ով այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում 42 գոլ է խփել «քաղաքացիների» կազմում, վերադարձել է ընդհանուր խումբ:
Այսպիսով, Հոլանդին դեռ մի քանի օր կա, որպեսզի նախապատրաստվի շաբաթ օրվան, երբ «Սիթին» կհյուրընկալիվի Պրեմիեր լիգայի վերջին տեղը զբաղեցնող «Սաութհեմպտոնին»:
Սեյնթ Մերիսում կայանալիք հանդիպումը կարող է օգնել Էրլինգին վերադառնալ հունի մեջ՝ հաջորդ երեքշաբթի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին դիմակայությունից առաջ: