«Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդն ամբողջությամբ լուծել է առողջական խնդիրները և պատրաստ է մասնակցել «Էվերթոնի» դեմ առաջիկա խաղին:
Դեկտեմբերի կեսին Թաունսենդը ծնկի հատվածում վնասվածք ստացավ և այդ պահից չի մասնակցել ոչ մի խաղի: Սակայն այժմ Անգլիայի հավաքականի կիսապաշտպանն իրեն լավ է զգում և պատրաստ է օգնել «Տոտտենհեմին»:
-Մենք դրական ենք գնահատում Անդրոսի վիճակը և կարծում ենք, որ նա բոլոր շանսերը ունի մասնակցելու առաջիկա խաղին,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Թիմ Շերվուդը:
Շերվուդը նաև հայտնել է, որ «Էվերթոնի» դեմ խաղին պատրաստ կլինի նաև Մուսա Դեմբելեն, ով բաց թողեց «Հալլ Սիթիի» դեմ խաղը: