«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը հորդորում է իր խաղընկերներին շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին՝ տիտղոսներ նվաճելով:
23-ամյա Ուոլկոտն արդեն ավելի քան 200 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում: Նա այստեղ է տեղափոխվել «Սաութհեմպտոնից» 2006 թվականին, սակայն մինչ այսօր ոչ մի տիտղոս չի նվաճել Վենգերի թիմի կազմում:
Չնայած խաղային անհաջողություններին՝ Վենգերը շարունակում է աջակցել և վստահել իր ֆուտբոլիստներին: Եվ Թեոն կարծում է, որ նա և իր խաղընկերները պետք է շնորհակալություն հայտնեն իրենց մարզչին:
-Վենգերը միշտ շատ է վստահել ինձ երիտասարդ տարիքից: Մինչդեռ մենք արդեն երկար ժամանակ ոչինչ չենք նվաճել: Այդ իսկ պատճառով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել՝ հաղթելով ինչ-որ մի բան:
Եթե մենք վատ ենք խաղում, մարզիչը միշտ հարվածն իր վրա է ընդունում: Սա անարդար է, քանի որ հենց խաղացողներն են դաշտ դուրս գալիս և խաղում: Իհարկե, հետո նա ասում է մեզ մեր վատ խաղի մասին, և սա միանգամայն ճիշտ է,- հայտնել է Ուոլկոտը «Արսենալի» պաշտոնական ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: