«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ թիմի ավագ Ջոն Թերրիի վերադարձը հետաձգվում է անորոշ ժամանակով:
«Կապույտների» ավագը վնասվածքը ստացել էր «Լիվերպուլի» դեմ խաղում Լուիս Սուարեսի հետ բախման ժամանակ: Ինչից հետո «Չելսին» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից և արդեն 13 միավոր զիջում է Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Բենիտեսի թիմը պարտվեց նաև աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում:
Երեքշաբթի Թերին եղել է թիմի մարզաբազայում, սակայն առայժմ չի կարող մասնակցել մարզումներին: Բենիտեսը չգիտի, թե երբ Ջոնը կլուծի իր առողջական խնդիրները:
-Թերրիի վնասվածքը բավականին լուրջ է: Նա մոտ է ապաքինման, սակայն չեմ կարող ասել թե երբ կկարողանա միանալ մեզ,- ասել է Բենիտեսը: ESPN