«Չելսիի» ավագ Ջոն Թերրին մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը «կապույտների» հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Թերրին վերադարձավ «Չելսիի» հիմնական կազմ, որտեղից դուրս էր մնացել նախորդ մրցաշրջանում: Թերրին արդարացրեց Ժոզե Մոուրինյոյի վստահությունն` ուժեղացնելով «Չելսիի» պաշտպանությունը:
Ջոնի նախորդ պայմանագիրը կլրանար արդեն հունիսին, և մրցաշրջանի ավարտից հետո «կապույտների» առաջին քայլն եղավ Թերրիի պայմանագրի երկարաձգումը: Էշլի Քոուլի և Ֆրենկ Լեմպարդի պայմանագրերի մասին դեռ խոսակցություն չկա:
«Չելսիի» կազմում 33-ամյա անգլիացին մասնակցել է 600-ից ավել հանդիպման, երեք անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, հինգ անգամ՝ Անգլիայի գավաթը և մեկ անգամ՝ Չեմպիոնների Լիգան: