«Չելսիի» ավագ Ջոն Թերրին իր ակումբակից Ֆրենկ Լոմպարդին չի տեսնում մեկ այլ ակումբում:
Ինչպես հայտնի է, Լեմպարդի գործող պայմանագիրն «ազնվականների» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Մեծ է հավանականությունը, որ նա այս ամառ կլքի «Սթեմֆորդ Բրիջը»: Մասնավորապես Լեմպարդի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելոս Գալաքսին», որի կազմում նախկինում խաղացել է Դևիդ Բեքհեմը:
Այնուամենայնիվ, Թերրին շարունակում է հուսալ, որ Ֆրենկը կմնա «Չելսիում» և այստեղ կանցկացնի ևս մեկ տարի:
-Ֆրենկը կարող է դեռ շատ օգուտ տալ թիմին: Նա բոլորիս համար եղել և մնում է ներշնչանքի աղբյուր:
Բոլորը թիմում հույս ունեն, որ նա կմնա «Չելսիում»: Ես նույնիսկ չեմ ուզում մտածել, որ նա կարող է հանդես գալ այլ ակումբում,- հայտնել է Թերրին: The Independent