
Թիլո Կեհրերը այսուհետ կպաշտպանի «Վեստ Հեմի» գույները:
Կեհրերը չորս տարվա պայմանագիր է կնքել «Վեստ Հեմի» հետ՝ երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ և «մրճահարների» կազմում հանդես կգա 24 համարի ներքո։
25-ամյա գերմանացին, ով կարող է խաղալ ցանկացած պաշտպանական դիրքում, լոնդոնյան ակումբի համար արժեցել է 10,1 մլն ֆունտ:
Կեհրերը 128 հանդիպում է անցկացրել «ՊՍԺ»-ի կազմում չորս տարի առաջ «Շալկե-04»-ից 33 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Թիլոն իր ազգային հավաքականի մարզաշապիկը կրել է 22 անգամ։
«Սա աշխարհի լավագույն առաջնությունն է, և ես ոգևորված եմ Պրեմիեր լիգայում խաղալով»:
«Ես խոսեցի մենեջերի հետ, և նա ասաց ինձ, թե որտեղ է ինձ տեսնում այս ակումբում: Այժմ իմ գլխավոր նպատակն է մեկնարկային կազմում մտնել, հարմարվել թիմին և հաճույք ստանալ «Վեստ Հեմում» խաղալուց»,- ասել է Կեհրերը: