• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» համաձայնել է Ալմիրոնին ուղարկել «Ալ-Շաբաբ»

«Նյուքասլը» նախնական համաձայնության է եկել իր եզրային կիսապաշտպան Միգել Ալմիրոնին Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբին» վաճառելու վերաբերյալ:

Հունվարի սկզբին «Նյուքասլի» գործադիր տնօրեն Դարեն Իլեսը խոստովանեց, որ իր ակումբը ճնշման տակ է Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով և կարող է ստիպված լինել վաճառել իր լավագույն խաղացողներին:

Դրանից հետո մեծ հետաքրքրություն առաջացավ «Նյուքասլի» աստղերի նկատմամբ։ Մադրիդի «Ատլետիկոն» իր առաջարկը ներկայացրեց Քալում Ուիլսոնի համար, իսկ «Բավարիան»՝ Կիրան Թրիպերի համար:

Բայց եթե «Նյուքասլը» չի պատրաստվում հունվարին բաց թողնել Ուիլսոնին ու Թրիպերին, ապա «կաչաղակները» պատրաստ են զոհաբերել Ալմիրոնին՝ իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար։

Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով, «Նյուքասլն» ու «Ալ Շաբաբը» նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, և պարագվայցի ֆուտբոլիստը, ով հաջորդ ամիս կդառնա 30 տարեկան, պատրաստ է Սաուդյան Արաբիա տեղափոխվել, սակայն գործարքը դեռևս պետք է վերջնական տեսքի բերվի:

Ալմիրոնը դարձել է Սենթ Ջեյմս Պարկի երկրպագուների սիրելին՝ 2019 թվականին «Ատլանտա Յունայթեդից» տեղափոխվելուց հետո: Հոկտեմբերին Միգելը խփեց «կաչաղակների» առաջին գոլը Չեմպիոնների լիգայում երկու տասնամյակ հետո՝ տխրեցնելով «ՊՍԺ»-ին։

Այս մրցաշրջանում Ալմիրոնը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետաքրքիր փաստեր