«Էվերթոնի» դարպասապահ Թիմ Հովարդը պնդում է, որ ակումբը կշարունակի առաջընթաց գրանցել նույնիսկ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հեռանալուց հետո:
Ինչպես հայտնի է, հենց Մոյեսն է փոխարինելու Սէր Ալեքս Ֆերգյուսոնին «Մանչեսթեր Յունայթեդում»: Դևիդն իր նոր աշխատանքին կանցնի հենց ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ակնհայտ է, որ շոտլանդացի մասնագետի շնորհիվ է «Էվերթոնը» հաջողության հասել վերջին տարիներին: Սակայն Հովարդի կարծիքով ակումբը պետք է հաղթահարի նրա հեռանալը:
-Լսեք, չէ՞ որ սա փողոց է երկկողմանի երթևեկությամբ: Բոլորն ասում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հավատա Մոյեսին, նրան ժամանակ տա: Նույնն է նաև նոր մասնագետի դեպքում, ով կգլխավորի մեր ակումբը:
Մենք իսկապես ուժեղ անձնակազմ ենք, որը կազմված է որակյալ ֆուտբոլիստներից: Նոր մարզչի համար արդեն սեղանը գցված է, և ես չեմ կասկածում, որ եթե նա ուժեղ խառնվածք ունենա, ապա մենք ոչ մի խնդիր չենք ունենա,- հայտնել է Թիմը:
Ավելացնենք, որ «Էվերթոնի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում ֆավորիտ է համարվում «Ուիգանի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Daily Mirror