• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թիմ Շերվուդը մոտ է «Վեստ Բրոմվիչը» գլխավորելուն

Թիմ Շերվուդ«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» գլխավոր մարզչի թափուր պաշտոնը լրացնելու համար բանակցություններ է վարում «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Թիմ Շերվուդի հետ:

Մրցաշրջանի ավարտից երկու օր հետո Շերվուդը հեռացվեց լոնդոնյան ակումբից: Թիմը անցած շաբաթ է վերադարձել Իբիցայից, որտեղ անցկացնում էր իր հանգիստը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Շերվուդը հանդիպում է ունեցել «Վեստ Բրոմվիչի» նախագան Ջերեմի Պիսի հետ, ով մինչ այժմ Պեպե Մելին փոխարինող է փնտրում: Սպասվում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում Շերվուդը պաշտոնապես կներկայացվի որպես «Վեստ Բրոմվիչի» մարզիչ: