«Աստոն Վիլլայի», «Վեստ Հեմի» և «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Թոմաս Հիցշլպերգերը խոստովանել է, որ ինքը գեյ է:
Հիցշլպերգերը, ով Գերմանիայի ազգային հավաքականում մասնակցել է 52 խաղի, դարձավ Եվրոպայի առաջին հայտնի ֆուտբոլիստը, ով հայտարարեց իր սեռական կողմնորոշման մասին:
-Դա երկար և բարդ գործընթաց էր… Միայն վերջին տարիներին ես հասկացա, որ նախընտրում եմ ապրել տղամարդու հետ,- գերմանական Time պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թոմասը:
31-ամյա Հիցշլպերգերը, ով նախորդ տարի ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան, նաև հայտնել է, որ գերմանացի այլ ֆուտբոլիստի չի ճանաչում, ով նույնպես ունի նույն սեռական կողմնորոշումն, ինչ ինքը:
Ավելացնենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին ֆուտբոլիստը, ով խոստովանել է իր գեյ լինելն, Անգլիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտոլիստ Ջասթին Ֆաշանուն էր, ով 1998թ-ին ինքնասպան եղավ: