«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բաց է «Տոտտենհեմի» հետ բանակցությունների առաջ, եթե «շպորները» հրաժեշտ տան Անտոնիո Կոնտեին:
Կոնտեի՝ «Տոտտենհեմի» ներկայիս մարզիչի ապագան մեծ հարցականի տակ է, և դա միայն այն չէ, որ Անտոնիոյի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
«Շպորները» ոչ մի առաջընթաց չեն գրանցում նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի չորրորդ տեղը զբաղեցնելուց հետո, և թիմի վատ մարզավիճակը ստիպում է ակումբի ղեկավարներին մտածել Կոնտեի հետ հետագա համագործակցությունը չեղարկելու մասին:
Սեպտեմբերին «Չելսիից» հեռացված Տուխելը շահագրգռված կլինի աշխատել «Տոտտենհեմի» հետ, եթե առաջիկա ամիսներին թափուր աշխատատեղ հայտնվի, գրում է Evening Standard-ը:
Թոմասը իրեն հարմարավետ էր զգում Լոնդոնում և լքեց երկիրը միայն այն պատճառով, որ նրա վիզան չերկարացվեց։ Այս պահին 49 ամյա գերմանացին դեռ առանց ակումբի է՝ արդեն մի շարք առաջարկներ մերժելով։