«Հալլ Սիթիի» կիսապաշտպան Թոմ Հադլսթոունն աճուրդում իր մազերը վաճառել է 6300 ֆունտով:
Անգլիացի կիսապաշտպանը նախորդ տարի «Տոտտենհեմից» «Հալլ» տեղափոխվելուց հետո խոստացավ, որ չի կտրի մազերը, մինչև իր նոր թիմում գոլի հեղինակ չդառնա: Երկար գոլային երաշտից հետո երկու շաբաթ առաջ Թոմը «Ֆուլհեմի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ և հենց խաղադաշտում կտրեց մազերից մի փունջ:
Հադլսթոունը որոշեց իր մազերն վաճառել աճուրդում և վաճառքից ստացված ողջ հասույթը (6300 ֆունտ) փոխանցել բարեգործության: