«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Քլևերլին դեռևս չի ապաքինվել ազդրի մկանի վնասվածքից, ինչի պատճառով բաց կթողնի Անգլիայի ազգային հավաքականի առաջիկա երկու ընկերական խաղերն Իռլանդիայի և Բրազիլիայի հետ:
Հիշեցնենք, որ այդ վնասվածքը 23-ամյա Քլևերլին ստացել էր «Վեստ Բրոմվիչի» հետ Պրեմիեր Լիգայի վերջին տուրում (5:5): Թոմի առողջական խնդիրների մասին իմանալուց հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրավիրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելին:
Քլևերլին հավականի մարզչական շտաբից մինչև կիրակի օրը ժամանակ էր խնդրել, սակայն Թոմը այդպես էլ չկարողացավ լուծել խնդիրները: Առաջիկա խաղերը բաց կթողնեն նաև Սթիվեն Ջերարդը և Ջեկ Ուիլշերը, ովքեր նույնպես առողջական խնդիրներ ունեն:
Այս կորուստները նշանակում են, որ կիսապաշտպանության կենտրոնում Հոջսոնի տրամադրության տակ կլինեն Ռոդվելը, Մայքլ Կարրիկը և Ֆրենկ Լեմպարդը: