«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Քլևերլին հայտնել է, որ իր թիմակից Մայքլ Կարրիկի խաղն իր համար օրինակ է ծառայում:
-Կարրիկն այս մրցաշրջանում ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Կարող եմ ասել, որ իմ բախտը բերել է, որ ես «Յունայթեդի» սան եմ: Իմ առջև եղել են հիանալի կիսապաշտպաններ, որոնցից ես սովորել եմ: Մայքլը նրանցից մեկն է:
Նա հրաշալի է գործում առջևի գծում և ընդհանրապես շատ հանգիստ աշխատում է գնդակով: Կարրիկը գիտի, ինչպես կառավարել գնդակը և ստանալ այն: Այնպես որ ես միշտ նրանից կսովորեմ,- ասել է Քլևերլին: