«Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին իր վերադարձը ֆուտբոլ նշեց «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում խփած գոլով։
Ինչպես խոստացել էր «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրենկը, Թոնին, ով 8 ամսով որակազրկված էր, ավագի թևկապով առաջնորդեց «մեղուներին» շաբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի հանդիպմանը:
«Բրենտֆորդը» 3-րդ րոպեին բաց թողեց Դանիլոյի հեռահար հարվածից հետո, սակայն «մեղուները» պատասխանեցին իրենց խփած արագ գոլով: Այդ գոլի հեղինակը Թոնին էր, ով տուգանային հարվածից խոցեց «Ֆորեստի» դարպասը:
Երկրորդ խաղակեսում թիմերը կրկին փոխանակվեցին գոլերով, իսկ որոշիչ պահը եղավ 68-րդ րոպեին, երբ Նիլ Մոպեն գոլի հեղինակ դարձավ՝ «Բրենտֆորդին» 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով։
Հավելենք, որ Թոնին իր առաջին գոլը խփեց ապրիլի 29-ից հետո, երբ տխրեցրել էր կրկին «Ֆորեստի» երկրպագուներին։