«Քուինս Պարկ Ռեյնջերսի» սեփականատեր Թոնի Ֆերնանդեսը հայտնել է, որ կլքի ակումբը, եթե չկարողանա շտկել իրավիճակը:
Արդեն երկրորդ տարին է՝ Ֆերնանդեսը մեծ գումարներ է ներդնում ակումբում, սակայն արդյունքը դեռ չկա: Անցած մրցաշրջանում «ՔՊՌ»-ը հրաշքով մնաց Պրեմիեր Լիգայում, և այս տարի էլ ակումբը շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
Անգլիայի գավաթի շրջանակներում շաբաթ օրը կայացած «Քուինս Պարկ Ռեյնջերս»-«Միլթոն» խաղում Ֆերնանդեսի ակումբը պարտվեց 2:4 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Ակումբի սեփականատերը ակնարկել է, որ հնարավոր է՝ ինքն է հենց անհաջողությունների պատճառը:
-Շատ երկրպագուներ են հարձակվում ինձ վրա: Սակայն ես ամբողջ ուժով ջանում եմ: Արդեն ասել եմ, որ չեմ դադարի փորձել:
Բազմիցս ասել եմ, որ վերցնում եմ պատասխանատվությունն ինձ վրա և պատասխան կտամ: Պետք է պահպանել ճիշտ վերաբերմունքը: Եթե չկարողանամ շտկել իրավիճակը, ապա առաջինը կհեռանամ,- հայտնել է Ֆերնանդեսը թվիթերում: