«Քուինս Պարկ Ռեյնջերսի» սեփականատեր Թոնի Ֆերնանդեսը հույս ունի թիմում պահել Քրիստոֆեր Սամբային՝ չնայած Պրեմիեր Լիգայից դուրս մնալուն:
-Կարծում եմ, որ սա լիովին իրական է: Դեռ հնարավորություն չեմ ունեցել՝ խոսելու Քրիսի հետ, սակայն վաղը նրա հետ զրուցելու է Հարի Ռեդնապը:
Ցանկանում ենք, որ ֆուտբոլիստներն ուզենան մեզ համար խաղալ: Անցել են այն օրերը, երբ մենք խաղացողներ էինք ձեռք բերում անունների համար, կամ էլ նրանք էին գալիս այստեղ հանուն աշխատավարձի:
Մենք չենք պատրաստվում ճնշմամբ այստեղ պահել խաղացողների: Այնպես որ եթե Քրիսը ցանկանում է մնալ, հավատում է այն բանին, ինչ ակումբը կարող է անել, ապա ես կցանկանայի, որ նա դառնար մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկը Չեմպիոնշիփում:
Սակայն եթե նա զգում է, որ իր համար ճիշտ կլինի հեռանալը, ապա ես չեմ ցանկանում ստիպել նրան մնալ: Ընդհանրապես հիանալի կլինի թիմ ստեղծել նրա շուրջ,- հայտնել է Ֆերնանդեսը: Sky Sports