«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ ժամանակն է, որ հարձակվող Հարի Քեյնը հեռանա «Տոտտենհեմից»:
Նախօրեին 29 ամյա Քեյնը Եվրո-2024-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում խփեց Անգլիայի հավաքականի հաղթական գոլը՝ իրացնելով 11 մետրանոցը:
Այսպիսով, Քեյնը դարձել է Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, և Ջերարդը զգում է, որ Հարին այժմ պետք է կենտրոնանա ակումբային մակարդակում գավաթներ նվաճելու վրա:
«Դա անհավանական 11 մետրանոց էր, այնքան դիպուկ, նա քիչ էր մնում ջարդեր դարպասը: Դա աշխարհի լավագույն 11 մետրանոցներից մեկն էր, և այդ պատճառով այն, ինչ կատարվեց նրա հետ աշխարհի առաջնությունում, այդքան մեծ անակնկալ էր»:
«Մենք խոսում ենք հիանալի խաղացողի մասին, որն այժմ աշխարհի լավագույն 9 համարներից մեկն է: Դա է պատճառը, որ յուրաքանչյուր տրանսֆերային պատուհան խոսում է նրա մասին»:
«Գիտեք, միգուցե ժամանակն է, որ նա առաջ գնա»,- ասել է Ջերարդը Channel Four: