«Նյու Յորք Ռեդ Բուլզի» սպորտային տնօրեն Ժերար Ուլյեն հայտնել է, որ «Արսենալը» դեռևս չի դիմել իրենց ակումբի ղեկավարությանը Թիերի Անրիի վարձակալության համար:
Լուրերի համաձայն «զինագործները» ցանկանում են իրենց նախկին ֆուտբոլիստին վարձակալել հունվարի 1-ից: Սակայն Ուլյեն չի հավատում, որ տեղափոխությունը կիրականանա:
-Եթե Վենգերը հետաքրքրված էր նրա ծառայություններով, ապա պետք է դիմեր ինձ կամ Էնդի Ռոկսբրուխին, սակայն դա չի եղել:
Ես չեմ կարծում, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են այս գործարքով: Բացի դա Թիերին հայր է դարձել: Հավանաբար նա կընտրի արձակուրդը ընտանիքի հետ անցկացնելու տարբերակը,- ասել է Ուլեն: Canal+