«Արսենալի» հարձակվող Ժերվինյոն, ամենայն հավանականությամբ, շուտով կլքի լոնդոնյան ակումբը:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իվուարցուն առողջական խնդիրների պատճառով չի ընդգրկել ասիական շրջագայության մեջ: Սակայն դա միաժամանակ հնարավորություն կտա Ժերվինյոյին մտածել իր ապագայի մասին և դիտարկել իր ունեցած տարբերակները:
Ժերվինյոյի հետ կապված առաջարկներ են ստացվել «Ռոմայի», «Յուվենտուսի», «Լիոնի» և «Մարսելի» կողմից: Ակնկալվում է, որ Վենգերը բաց կթողնի ֆուտբոլիստին 8 մլն ֆունտի դիմաց:
Վենգերը ենթադրում է, որ երկու բարդ մրցաշրջան անցկացնելուց հետո Ժերվինյոյին կարող է չբավականացնել ինքնավստահությունը, որպեսզի բարձր մակարդակի կայուն խաղ ցուցադրի: Մոտակա երկու շաբաթների ընթացքում 26-ամյա հարձակվողը պետք է իր ապագայի մասին որոշում կայացնի: