«Արսենալի» հարձակվող Ժերվինյոն մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն` 7 մլն ֆունտով:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խորհուրդ է տվել իր ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել:
Միևնույն ժամանակ «Ռոման» պատրաստ է 26-ամյա իվուարցուն վճարել իր ներկայիս աշխատավարձի չափով` 50 հզր ֆունտ շաբաթական, այդ պատճառով էլ գործարքը բավական իրատեսական է: Ժերվինյոյին ցանկանում էր ձեռք բերել նաև «Մարսելը», սակայն «Արսենալը» միայն հետաքրքրված է ֆուտբոլիստի վաճառքով, այլ ոչ թե վարձավճարով:
Ժիրվինյոյի շուտափույթ վաճառքը կապված է «Արսենալի» ակտիվ գործողություններով` ուղղված հարձակման գիծն ուժեղացնելուն: Այժմ Վենգերն ամեն հնարավոր բան անում է, որպեսզի ձեռք բերի «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին: