Իր ծննդյան օրը «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն նոր՝ 4-ամյա պայմանագիր է ստացել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Այս ամռանը «զինագործները» հարձակման գիծն ուժեղացնելու համար ծախսեցին 50 մլն ֆունտ՝ «Էմիրեյթս» հրավիրելով Ալեքսիս Սանչեսին և Դենիել Ուելբեքին: Սակայն Ժիրուն շարունակում է կարևոր դեր ունենանալ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խաղային պլաններում:
«Արսենալում» երկու մրցաշրջանների ընթացքում Ժիրուն խփել է 41 գոլ և այժմ գտնվում է իր կարիերայի գագաթնակետում: Հաղորդվում է, որ նոր պայմանագրով ֆրանսիացին կստանա շաբաթական 80 հզր ֆունտ աշխատավարձ:
Ավելացնենք, որ կոճի վնասվածքի պատճառով Ժիրուն մինչև Նոր տարի չի կարողանա օգնել «Արսենալին»: