«Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ ուրախ կլինի, եթե Թիերի Անրին վերադառնա «Էմիրեյթս»:
ՄԼՍ-ի մրցաշրջանի ավարտին ամերիկյան ակումբների ֆուտբոլիսները հնարավորություն են ստանում կարճաժամկետ պայմանագրով հանդես գալ մեկ այլ ակումբում: Անցած տարի այդ հնարավորությունից օգտվեց «Նյու-Յորք Ռեդ Բուլզի» հարձակվող Թիերի Անրին՝ տեղափոխվելով «Արսենալ»:
«Արսենալն» այս տարի էլ է լրջորեն մտածում Անրիի վարձակալության մասին:
Ժիրուն խոստովանել է, որ ուրախ կլիներ մի ակումբում խաղալ այնպիսի մեծության հետ, ինչպիսին Անրին է:
-Ես չգիտեմ նա կվերադառնա թե ոչ, սակայն շատ ուրախ կլինեմ մի թիմում խաղալ նրա հետ,- Ժիրուի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը: