«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի մոտ կասկածվում է ուսի տեղաշարժով կոտրվածք, ինչը կարող է բացառել այս ամառ նրա տրանսֆերը:
Պալինյան հիանալի նորամուտի մրցաշրջան անցկացրեց «Ֆուլհեմում»՝ գրավելով «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը: Բացի այդ, հենց անցյալ շաբաթ «Վեստ Հեմը» Ժոաուի համար առաջարկեց 45 միլիոն ֆունտ ստերլինգ:
Այժմ «Ֆուլհեմի» համար ավելի հեշտ կլինի պահել Պալինյային, սակայն դրա պատճառն ամենևին էլ ուրախալի չէ։ 28 ամյա պորտուգալացու մոտ կասկածվում է ուսի լուրջ վնասվածք:
Պալինյան վնասվածք է ստացել կիրակի օրը Ֆիլադելֆիայում «Բրենտֆորդի» դեմ նախամրցաշրջանային խաղում: Ժոաուն փոխարինվեց ընդմիջմանը։
Այս պահին «Ֆուլհեմի» մարզիչ Մարկո Սիլվան և ինքը՝ Պալինյան, անհամբեր սպասում են խորը հետազոտության արդյունքներին։