«Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիքսն նշել է, որ Չեմպիոնների լիգան որոշիչ գործոն է կարիերան Սթեմֆորդ Բրիջում շարունակելու համար:
Հենց հիմա Ֆելիքսը թիմի մնացած անդամների հետ պատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ պատասխան խաղին։ «Չելսին» Գերմանիայում 1-0 հաշվով պարտվելուց հետո պետք է խաղա հաղթելու համար:
Ֆելիքսը, ով մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում», չի թաքցնում, որ եվրոպական էլիտար մրցաշարն իր համար մեծ նշանակություն ունի։
«Այո, Չեմպիոնների լիգայում խաղալը միշտ տարբերվում է: Դա մի մրցաշար է, որում բոլորը ցանկանում են խաղալ»:
«Բայց հիմա ես կենտրոնացած եմ Չեմպիոնների լիգայի այս հանդիպման վրա: Մեզ շատ հանդիպումներ են սպասվում Պրեմիեր լիգայի միջոցով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար, և դեռ ոչինչ որոշված չէ»:
«Բայց այո, Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորությունը կարևոր է իմ որոշման համար: Ոչ ոք չգիտի ապագան, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի, և հետո կորոշենք», – Ֆելիքսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: