«Նյուքասլի» կիսապաշտպան Ժոելինտոնը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկուկես ամիս։
Ժոելինտոնը վնասել է քառագլուխ մկանը Անգլիայի գավաթի 3-րդ տուրի «Սանդերլենդի» դեմ խաղում (3-0):
Առաջիկա շաբաթ օրը Պրեմիեր լիգայի տնային հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ կլինի առաջինն այն հանդիպումներից, որոնք 27 ամյա բրազիլացին բաց կթողնի։
«Մենք պետք է փորձենք նրան վերադարձնել խաղադաշտ: Նա մեր շարժիչ ուժն է կիսապաշտպանությունում, և դա մեծ կորուստ է»,- «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաոի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հավելենք, որ Ժոելինտոնը այս մրցաշրջանում դարձել է «Նյուքասլի» առանցքային խաղացողը, 23 խաղում խփելով 3 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում: