«Նյուքասլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժոելինտոնին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ վարելու համար:
Ժոելինտոնին ոստիկանությունը կանգնեցրել է հինգշաբթի գիշերը ժամը 1:20-ին: Ալկոհոլի էքսպրես թեստը Բրազիլիայի հավաքականի 26 ամյա խաղացողի օրգանիզմում ցույց է տվել թույլատրելի սահմանի գերազանցում։
Արդյունքում Ժոելինտոնը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք, որից հետո նրա դեմ մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Daily Mirror-ը։
Այժմ Ժոելինտոնին սպասում են Նյուքասլի մագիստրատուրայի դատարանում հունվարի 26-ին` Լիգայի գավաթի առաջին կիսաեզրափակիչից երկու օր անց «Սաութհեմպտոնի» դեմ:
Հավելենք, որ անցած երեքշաբթի Ժոելինտոնը օգնեց «Նյուքասլին» հաղթել «Լեսթերին» Լիգայի գավաթում (2:0)՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։