Ինչպես հայտնում է A Bola-ն, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տղան հանդես կգա լոնդոնյան մեկ այլ ակումբ «Ֆուլհեմում»:
13-ամյա դարպասապահ Ժոզե Մարիոն, ով խաղացել է Մադրիդի «Կանիլյաս» ակումբում, կպաշտպանի «Ֆուլհեմի» պատանեկան թիմի դարպասը:
Աղբյուրի հաղորդմամբ, Ժոզե Մոուրինյոն, ով Մարիոյին մարզել է մինչև Լոնդոն տեղափոխվելը, ողջունել է որդու ընտրությունը: