«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Սուոնսիի» հետ ոչ ոքի խաղալուց հետո իր դժգոհությունն է հայտնել ակումբի բժիշկ Եվա Կարնեյրոյի աշխատանքից:
-Ինձ չգոհացրեց մեր բուժաշխատողների գործողությունները: Անգամ եթե դու բժիշկ ես կամ քարտողար և խաղի ժամանակ նստած ես նստարանին, ապա ամեն դեպքում պետք է հասկանաս խաղը: Եթե մտնում ես դաշտ, որպեսզի ֆուտբոլիստին օգնություն ցույց տաս, ապա պետք է վստահ լինես, որ նա լուրջ վնասվածք է ստացել:
Ես միանգամայն վստահ եմ, որ Ազարի հետ ամեն ինչ կարգին էր: Պարզապես նա հոգնել էր, իսկ հետո թեթև հարված ստացավ: Արդյունքում բուժաշխատողների պատճառով կարևոր պահին ես մնացի 8 ֆուտբոլիստներով (դարպասապահից բացի),- ասել է Մոուրինյոն: The Telegraph