«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ զարմացած չէ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում շվեյցարական «Բազելից» կրած պարտությունից:
Առաջինը հասնելով հաջողության՝ «ազնվականները» չկարողացան պահել առավելությունը և երկրորդ խաղակեսում երկու գնդակ բաց թողեցին: Նախ Մոհամեդ Սալահը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հետո Մարկո Շտրելերը խփեց հյուրերի հաղթական գնդակը:
«Չելսիի» այս պարտությունը, որը կարելի է համարել սենսացիոն, ամենևին էլ անակնկալ չէր պորտուգալացի մարզիչի համար: Ժոզեն նաև հայտնել է, որ չի պատրաստվում փոխել իր մարտավարությունը:
-Ես շոկի մեջ չեմ: Մեկ դու հաղթում ես, մեկ՝ պարտվում: Իրականությունն այն է, որ ոչ միշտ է քեզ հաջողվում հաղթել: Իհարկե ես չեմ կարող երջանիկ լինել: Մենք հաջորդ փուլ դուրս գալու հետ քայլ կատարեցինք, սակայն առջևում դեռ 5 խաղ կա:
«Բազելը» շատ լավ խաղաց: Մենք մեծ առավելություն ունեինք, սակայն այդպես էլ չկարողացանք գոլային պահեր ստեղծել: Ես նոր ֆուտբոլիստներ եմ փորձարկում, որովհետև այպես է պետք: Պարտությունը պայմանավորված չէր առանձին անհատներով,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: