«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հուսով է, որ դարպասապահ Պետր Չեխը կմնա ակումբում, չնայած հիմնական կազմից դուրս մնալուն:
Մոուրինյոն որոշեց Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում դարպասը վստահել Տիբո Կուրտուային: Հնարավոր է, որ 22-ամյա բելգիացին կարողանար ավելի լավ խաղար «Բերնլիի» խփած գոլի դրվագում, սակայն, ընդհանուր առմամբ, նա վստահ խաղ անցկացրեց:
-Պետր Չեխը հիասթափված է, սակայն ֆուտբոլում այդպես էլ է պատահում: Ֆուտբոլիստներն իրենց մարզչի պատճառով կարող են ոչ այնքան երջանիկ լինել: Սակայն ֆուտբոլիստների, իրենց խաղընկերների խմբում նրանք պետք է աջակցեն միմյանց:
Հուսով եմ՝ նա չի ցանկանում հեռանալ: Հուսով եմ, որ նա առաջարկություն չունի, իսկ եթե ունի, ապա կմերժի այն: Ես ուրախ կլինեմ իմ թիմում ունենալ աշխարհի երկու լավագույն դարպասապհներին,- ասել է Մոուրինյոն: Sky Sports