«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմի կազմն ուժեղացնել:
Մոուրինյոն գոհ է ամառային տրանսֆերային պատուհանից և կարծում է, որ իր թիմը պատրաստ է հաջող հանդես գալ միանգամից մի քանի ճակատներում: Այդ պատճառով էլ նա չի ծրագրում հունվարին գնումներ կատարել, եթե արտառոց որևէ բան չպատահի:
-Իմ թիմը շատ լավն է. մենք յուրաքանչյուր դիրքի համար մեծ ընտրություն ունենք, մեր թիմում փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստների միջև հրաշալի հավասարակշռություն է տիրում:
Ես շատ երջանիկ կլինեմ, եթե հունվարին մեզ հետ ոչինչ չպատահի: Ես խոսել եմ անձնակազմի հետ և ասել եմ նրանց, որ ցանկանում եմ, որպեսզի հունվարին բոլորն ուրախ լինեն, և ոչ ոք չհեռանա թիմից:
Ինձ այստեղ բոլոր ֆուտբոլիստներն էլ դուր են գալիս, և ես չեմ ցանկանում նոր խաղացողներ հրավիրել: Սրանում են կայանում իմ հունվարյան ծրագրերը, և դա իդեալական իրավիճակ կլինի մեզ համար,- London24-ի հետ հարցազրույցում հայտնել է Մոուրինյոն: