«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ վստահում է թիմի կիսապաշտպան Խուան Մատային:
Ամբողջ ամառվա ընթացքում խոսվում էր, որ Մոուրինյոն մտադիր է բաժանվել իսպանացուց: Այդ խոսակցություններն ավելի մեծ թափ առան, երբ Պրեմիեր Լիգայի առաջին երեք տուրերում Մատան չհայտնվեց «Չելսիի» հիմնական կազմում:
Սակայն Խուանը մնաց «Սթեմֆորդ Բրիջում», և Մոուրինյան նրան կվերադարձնի հիմնական կազմում իր տեղը:
-Նա այն ծրագրերում է, որտեղ մյուս ֆուտբոլիստներն են: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղը, և ես վստահում եմ նրան: Նա կպայքարի իր տեղի համար, ինչպես մյուս ֆուտբոլիստները:
Մատան այն ֆուտբոլիստն է, ով ի վերջո պետք է խաղա մեկնարակային կազմում, այլ ոչ թե նստի պահեստայինների նստարանին և սպասի: Ես մտածում եմ առաջիկա խաղերի մասին և երբեմն կարևոր ֆուտբոլիստներին կարող եմ կազմից դուրս թողել, որպեսզի նրանք մեզ օգնեն հետագա խաղերում,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Metro-ն: