Ժոզե Մոուրինյոի «Չելսի» հնարավոր վերադարձի դեպքում պորտուգալացի մարզիչը իր մարզչական շտաբ կվերցնի «Բլեքբեռնի» նախկին մարզիչ Սթիվ Քինին:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Մոուրինյոն, ով ամռանը, ամենայն հավանականությամբ կլքի «Ռեալը», արդեն սկսել է պլաններ կազմել «Սթեմֆորդ Բրիջ» վերադարձի հետ կապված:
Ինչպես հայտնի է, պորտուգալացի մարզչի մարզչական շտաբը երբեք չի փոխվում, սակայն Ժոզեն միշտ հրավիրում է մասնագետ այն երկրից, որտեղ աշխատում է: Առաջ «Չելսիում» նրան օգնում էր Սթիվ Քլարկը, սակայն այժմ նա մարզում է «Վեստ Բրոմվիչը»:
Աղբյուրի հաղորդմամբ, Մոուրինյոն ցանկանում էր Քինին հրավիրել, երբ նրան հեռացրին «Բլեքբեռնի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ավելացնենք նաև, որ Մոուրինյոյի պլաններում կա սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչին վերադարձնելը: